ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը: Ավելի ուշ թվիթերյան գրառմամբ նա կրկին շնորհակալություն է հայտնել կողմերին անկեղծ և բաց երկխոսության համար:
«Շնորհակալ եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու աշխատանքներում անկեղծ և բաց դրսևորվելու համար: Կարևոր առաջընթաց է արձանագրվել, և մենք հանձնառու ենք տարածաշրջանի խաղաղ ապագային»,- գրել է պետքարտուղարը: