Հետևեք մեզ։

Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ վերահսկողությանը, տեսնում ենք, որ այնտեղ մզկիթ է կառուցվել, ասենք՝ 2016 թվականին, մեր ռեակցիան ո՞րն է․ Փաշինյան

13:01, 30 ապրիլ 2026
Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ վերահսկողությանը, տեսնում ենք, որ այնտեղ մզկիթ է կառուցվել, ասենք՝ 2016 թվականին, մեր ռեակցիան ո՞րն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ միջազգային ատյաններում պետությունը չի բարձրացնում Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների վերացման փաստի մասին։

«Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և ուզում եմ մոդելավորենք այսպիսի իրավիճակ, ասենք՝ այն պահը, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Եվ մենք գնում, տեսնում ենք, որ այնտեղ մզկիթ է կառուցվել, ասենք՝ 2016 թվականին։ Մեր ռեակցիան ո՞րն է, ի՞նչ պետք է անենք։ Եվ, օրինակ, ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր էդ մզկիթի տարածքի հետ կապված բերում են իրենց սեփականության վկայականները և ասում, թե այս հողը մերն է»,-արձագանքեց Փաշինյանը։

Նա նշեց, թե մի բանի մասին խոսելիս պետք է ամբողջական խոսել։

«Մեր ռեակցիան պետք է հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված և հրապարակված են»,-ասաց Փաշինյանը՝ ապա հավելեց. «Ձեզ ինչի՞ ա թվում, թե միայն Հայաստանում լրագրողներ կան, ընդ որում՝ հայրենասեր, որոնք այդ հարցերը բարձրացնում են։ Ադրբեջանում էլ լրագրողներ կան և այդ հարցերը դնում են»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները