Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր, երեկ չի այցելել։
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ նման հարց չի քննարկվել և տեղյակ չէ։
«Չի այցելել, աշխատանքի ավարտից հետո պատվիրակությունները վերադարձել են»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի փոխվարչապետը երեկ այցելել էր Հայաստանի Հանրապետություն։ Ըստ մամուլում տարածված լուրերի՝ նա ցանկություն էր հայտնել, որպեսզի անպայման այցելի Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր՝ իր ծննդավայրն է։