Տիկին Թանդիլյանին պատասխանելու ոչինչ չունեմ, ԱԳՆ համակարգմամաբ բոլոր աշխատանքները ընթանում են․ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ծանոթ է Մանե Թանդիլյանի գրառմանը, որով առաջարկում է այցելել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին։
Նա հավելեց, որ այս թեման իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է։
Հիշեցնենք, ավելի վաղ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանում գերի պահվող Ռուբեն Վարդանյանը դիմել էր ՄԻՊ-ին ՝ առաջարկելով այցելել Բաքվում պահվող հայ գերիներին։