«Ժողովրդավարություն, օրենք և կարգապահություն» կուսակցության պատգամավորի թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը (խմբ.՝ «Դոգ») չունի փաստաթղթեր, որոնք հավաստում են, որ նա վերջին 4 տարում հանդիսացել է միայն Հայաստանի քաղաքացի և վերջին 4 տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ Դրա մասին ապրիլի 30-ին անցկացված Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:

 

Նա տեղեկացրել է, որ Ղուկասյանի փաստաթղթերի թղթապանակում բացակայում է նաև որպես պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին գրավոր դիմումը։

 

«Բացի դրանից, պատգամավորի մի շարք այլ թեկնածուների մոտ ևս բացակայում են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ տարբեր փաստաթղթեր։

 

Կուսակցությանը տրվել է 48 ժամ անճշտությունները շտկելու համար։ Միևնույն ժամանակ, կուսակցության ներկայացուցիչները կարող են եռօրյա ժամկետում բողոքարկել որոշումը դատարանում»,- նշել է Մարկոսյանը։