Հետևեք մեզ։

Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով

11:49, 01 մայիս 2026
Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով

Մայիսի 1-ին Ադրբեջանում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ

«Հանդիպման ընթացքում ԱԳՆ-ն դատապարտել է Եվրոպական խորհրդարանի կողմից ապրիլի 30-ին ընդունված բանաձևը, որը պարունակում է Ադրբեջանի նկատմամբ անհիմն և կողմնակալ դրույթներ։ Այդ կապակցությամբ մյուս կողմին է հանձնվել բողոքի նոտա։

Նշվել է, որ տվյալ բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություններին։

Հայտարարվել է, որ, չնայած 2023 թվականին Ադրբեջանի Սահմանադրության համապատասխան ներկայացված վերաինտեգրման պլանին, հայ բնակիչները տարածաշրջանը լքել են կամավոր, իսկ հակառակի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

Նաև նշվել է, որ ռազմագերիների արձակման կոչերը իրավական տեսանկյունից անընդունելի են։ Ադրբեջանը դրսևորել է մարդասիրություն՝ ազատ արձակելով մի շարք կալանավորների և ձեռնարկելով վստահության ամրապնդման քայլեր, մինչդեռ այն անձինք, որոնց նկատմամբ կայացվել են դատական վճիռներ, կատարել են ծանր հանցագործություններ, ներառյալ՝ ահաբեկչություն, դիվերսիաներ և ռազմական հանցագործություններ։

 

Հանդիպման ընթացքում եվրոպական կողմին կոչ է արվել ձեռնպահ մնալ նման քայլերից, որոնք վնաս են հասցնում Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կարգավորման գործընթացին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները