Հետևեք մեզ։

Ադրբեջանը կասեցրել է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը

12:59, 01 մայիս 2026
Ադրբեջանը կասեցրել է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը

Ադրբեջանի խորհրդարանն այսօր որոշել է կասեցնել Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը։

ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանը կդադարեցնի նաև Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովին անդամակցությունը։

Մայիսի 1-ին Ադրբեջանում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:

 

Ըստ Ադրբեջանի՝ «Տվյալ բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություններին»։

 

«Ռազմագերիների արձակման կոչերը իրավական տեսանկյունից անընդունելի են։ Ադրբեջանը դրսևորել է մարդասիրություն՝ ազատ արձակելով մի շարք կալանավորների և ձեռնարկելով վստահության ամրապնդման քայլեր, մինչդեռ այն անձինք, որոնց նկատմամբ կայացվել են դատական վճիռներ, կատարել են ծանր հանցագործություններ, ներառյալ՝ ահաբեկչություն, դիվերսիաներ և ռազմական հանցագործություններ։

Մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մեղադրանքները լիովին անհիմն են և անընդունելի և ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ եվրոպական ինստիտուտները պատշաճ նշանակություն չեն տալիս օկուպացիայի ժամանակաշրջանում Ադրբեջանի մշակութային և կրոնական ժառանգության լայնամասշտաբ ավերման և պղծման փաստերին»,- գրված է հաղորդագրության մեջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները