Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը որեւէ խնդիր «Ջերմուկի» հետ կապված չի տեսնում։
«Որևէ հարց չեմ տեսնում։ Օրինակ, հիմա էլ մենք ստուգումներ ենք անում որոշ ապրանքների, կանգնեցրել եմ որոշ կոնյակ արտահանողներին, ստուգման ենք տարել։ Բա պետություն ենք, պետք է մեր երկրից դուրս եկող ապրանքները բարձր որակական չափանիշներ ունենան։ Ես հավատացած եմ, որ մեր «Ջերմուկը» բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին, բացարձակ կասկած չունեմ, որ հարցը լուծվելու է»,-ասաց Պապոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքն ու շրջանառությունը։