Այսօր ուղիղ կեսգիշերին՝ ժամը 24:00-ից «Երկիր Մեդիա»-ն հանրապետական եթերում է։ Հեռուստաընկերության հանրապետական եթերն ընդհատվել էր հունվարի 21-ին՝ ՀՌՀ կայացրած մրցույթի հետևանքով զրկվելով արտոնագրից։ Հեռուստաընկերությունը դիմել է դատարան։
Բայց մինչ այդ՝ կար մեկ բաց սլոթ և կա հեռուստատեսություն, որը մինչև 2028 թվականը գործունեության արտոնագիր ունի, որը չեղյալ է հայտարարվել դատարանի որոշումով։ Օրենքում լրացում է արվել, որը հնարավորություն է ստեղծել«Երկիր Մեդիա» հեռուսաընկերության համար վերականգնել իր հեռարձակումը հանրապետական ծածկույթում։ Ըստ օրենսդրական նոր կարգավորման՝ եթե կա ազատ սլոթ և կա հեռուստաընկերություն, որի արտոնագիրը չեղյալ է համարվել դատարանի որոշումով, ապա այն իրավունք ունի դիմում ներակայցնելով վերականգնել իր հեռարձակումը մինչև այդ սլոթի վրա մրցույթի հայտարարումը և արդյունքների ամփոփումը։ Օրենքին տրվել է հետադարձ ուժ։