Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վաղը Երևան է ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Պրահան հայտնում է, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ Զելենսկու հանդիպումն արդեն նշանակված է, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։
Սա կլինի Ուկրաինայի ղեկավարի առաջին այցը Հայաստան: Անցած շաբաթ Զելենսկին Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ: Մոսկվան, սակայն, մերժել է այս առաջարկը:
Զելենսկին կժամանի Երևան
14:49, 02 մայիս 2026