ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։
«Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք», - հայտնել էին ԱԳՆ-ից։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնեց, թե որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա։
«Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետքաշում, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ձևավորում», - տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակը։