Հետևեք մեզ։

ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքը գործելու է նոր հասցեում

12:36, 30 հունիս 2023
ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքը գործելու է նոր հասցեում

Հուլիսի 10-ից ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքը գործելու է նոր հասցեում` Արարատի մարզ, Մխչյան-Հովտաշեն ճանապարհ 1։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:


«Սա ևս մեկ քայլ է ՆԳ նախարարությունում ընթացող արմատական բարեփոխումների ճանապարհին, որոնք ապահովում են նոր և արդիական պայմաններ, թույլ են տալիս հաստիքները համալրել բարձրակարգ մասնագետներով և հնարավորություն են ընձեռում որակական նոր աստիճանի բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: