Հետևեք մեզ։

Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա․ Մակրոն

09:28, 04 մայիս 2026
Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է երևանյան զբոսանքից տեսանյութով՝ կից գրառմամբ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար։

«Շատ ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու համար։

Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար։

Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։

Այնուհետև իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները