Հետևեք մեզ։

Ռուսաստանը հացահատիկի պայմանագիրը երկարաձգելու պատճառ չի տեսնում. Լավրով

12:53, 30 հունիս 2023
Ռուսաստանը հացահատիկի պայմանագիրը երկարաձգելու պատճառ չի տեսնում. Լավրով

Ռուսաստանը հացահատիկի պայմանագիրը երկարաձգելու պատճառ չի տեսնում: Այս մասին հունիսի 30-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա ասել է, որ եթե հացահատիկի համաձայնագիրը խզվի, ապա Մոսկվան իր հաշվին ամենաաղքատ երկրներին կմատակարարի անհրաժեշտ ծավալը։

Լավրովն ասել է, որ չնայած Արևմուտքի բոլոր խոչընդոտներին, ռուսական պարարտանյութերի և սննդամթերքի արտահանումը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրված «Հացահատիկային համաձայնագիրը» նախատեսում է ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։

Նշենք, որ նախկինում երկու անգամ 60 օրով երկարաձգված պայմանագրի ժամկետը կլրանա հուլիսի 17-ին։