Հետևեք մեզ։

Մենք նաև հնարավորություն կունենանք հանդիպումներ անցկացնել՝ մասնավորապես Հայաստանի և Մոլդովայի անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու հարցերով. Մակրոն

10:52, 04 մայիս 2026
Մենք նաև հնարավորություն կունենանք հանդիպումներ անցկացնել՝ մասնավորապես Հայաստանի և Մոլդովայի անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու հարցերով. Մակրոն

Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատել է, որ Եվրոպան շարունակում է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ՝ ուղղված Ուկրաինային աջակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Մոլդովայի անկախության ու ինքնիշխանության պաշտպանության հարցերին։

 

«Մենք նաև հնարավորություն կունենանք հանդիպումներ անցկացնել՝ մասնավորապես Հայաստանի և Մոլդովայի անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու հարցերով։ Սա նաև այն Եվրոպան է, որը կառուցում է իր անվտանգությունն ու պաշտպանությունը»,-նշել է Մակրոնը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները