Հետևեք մեզ։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն դաշնակիցների և գործընկերների հետ հետագա ինտեգրման հարցերը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը. ԵԽ նախագահ

11:06, 04 մայիս 2026
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն դաշնակիցների և գործընկերների հետ հետագա ինտեգրման հարցերը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը. ԵԽ նախագահ

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն դաշնակիցների և գործընկերների հետ հետագա ինտեգրման հարցերը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գագաթնաժողովին ժամանելիս հայտնել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Նա նշել է, որ այս իմաստով կարևորում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունը գագաթնաժողովին, և մայիսի 3-ին նրա հետ ունեցած հանդիպումը գերազանց է որակել:

Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հիշեցրել, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ողջունում է Հայաստանի հանձնառությունն ամուր ժողովրդավարությանը և եվրոպական արժեքներին:  

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները