Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Սանչեսը Երևան պետք է ժամաներ մայիսի 3-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նրա ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։