Իլոն Մասկը Twitter-ի իր էջում գրել է, որ իր մենամարտը Մարկ Ցուկերբերգի հետ կարող է կայանալ Կոլիզեյում։ Նա նաև տեղադրել է մի տեսանյութի հղում, որը պարունակում է մի հատված Մոնթի Փայթոնի «Բրայանի կյանքը» կատակերգական ֆիլմից՝ «Ես պետք է աշխատեմ իմ տոկունության վրա» մակագրությամբ։ Հունիսի 27-ին Մասկը համաձայնեց մարզվել և պատրաստվել մենամարտի հայտնի կանադացի խառը մենամարտերի վարպետ Ժորժ Սենտ-Պիերի հետ, որը UFC-ի եռակի չեմպիոն է:
Ավելի վաղ «TMZ Sports»–ը հայտնել էր, որ Հնարավոր է` ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և «Meta» ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մենամարտ անցկացնեն հռոմեական Կոլիզեյում։
Նշվում է, որ Ցուկերբերգի ներկայացուցիչներն այդ մասին հայտնել են UFC-ի նախագահ Դանա Ուայթին: Ուայթի ներկայացուցիչներն իրենց հերթին կապ են հաստատել իտալացի նախարարի հետ։
«Ավելի ուշ Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին Ցուկերբերգի հետ կապ է հաստատել հավանաբար «համաշխարհային պատմության մեջ ամենամեծ մարտը» կազմակերպելու հարցով»,– գրում է կայքը։