Հետևեք մեզ։

Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին․ Փաշինյան

12:30, 04 մայիս 2026
Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին․ Փաշինյան

Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ: Արդեն երկու տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով, և սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր: Այդ մասին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառմանը, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ՝ հեռակապով, բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ ԵՔՀ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի:

Իմիջիայլոց, Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ հյուրընկալելու այս գագաթնաժողովները»,- ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները