Հետևեք մեզ։

Ալիևը նշեց, որ Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, իսկ ԵԽ-ի ընդունած բանաձևը որակեց «զրպարտանք»

12:51, 04 մայիս 2026
Ալիևը նշեց, որ Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, իսկ ԵԽ-ի ընդունած բանաձևը որակեց «զրպարտանք»

Ողջույններս Բաքվից, նախևառաջ կցանկանայի երախտիքս հայտնել նախագահ Կոշտային հրավերի համար հանդես գալու ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին: Նախագահ Կոշտայի այցելության ընթացքում Ադրբեջան, մենք քննարկեցինք մասնակցությունը գագաթնաժողովին և համաձայնեցինք, որ ես կմիանամ տեսաձայնային կապով։ Հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն և սովորում ենք ապրել խաղաղության մեջ: Մեզ համար և մեր գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է, հայտարարել է Ալիևը։

Եվս մեկ ձեռքբերում խաղաղության այս օրակարգի ներքո դա փոխկապակցվածությունն է, Թրամփի ուղին անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան և դառնալու է Միջին միջանցքի մի մաս: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»,-ասել է Ալիևը:

Նա նաև հավելել է, որ սկսվել են զարգանալ 2 երկրների առևտրային հարաբերությունները, Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ են իրականացվում դեպի ՀՀ։

Նա անդրադարձել է նաև ԵԽ-ի վերջերս ընդունված բանաձևին, դա որակելով ՝ «զրպարտանք»։

 

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդարանը 476 կողմ ձայնով ընդունել է բանաձև, որով լիակատար աջակցություն է հայտնում 2026-ի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։

 

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ընդգծվում է, որ կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա, և կոչ անում Ադրբեջանին ազատ արձակել «պահվող անձանց»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները