Հետևեք մեզ։

Եվրախորհրդարանի նախագահն արձագանքել է Ալիևին՝ շեշտելով՝ երբեք չեն փոխի իրենց աշխատակարգը

13:53, 04 մայիս 2026
Եվրախորհրդարանի նախագահն արձագանքել է Ալիևին՝ շեշտելով՝ երբեք չեն փոխի իրենց աշխատակարգը

Եվրախորհրդարանի նախագահն արձագանքել է Ալիևին, որը քննադատել էր եվրոպական կառույցներին՝ «հայամետ ու սադրիչ բանաձևերի համար»։

«ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության ձայնով։ Դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումը, որը որդեգրում ենք»,-հայտարարեց Ռոբերտա Մեցոլան։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ»,- հայտարարել է Ալիևը, պնդելով, թե դրա փոխարեն եվրոպացի պատգամավորները պետք է անդրադառնան եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներին՝ միգրացիա, իսլամաֆոբիա, մրցունակության բացակայություն»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները