Հետևեք մեզ։

Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Ադրբեջան

14:27, 04 մայիս 2026
Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Ադրբեջան

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի Բաքու: Այս մասին նշված է ԵՄ դիվանագիտական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ Կայա Կալասը Երևանում մայիսի 5-ին կմասնակցի Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովին, որից հետո նույն օրը կմեկնի Բաքու:

Հաղորդվում է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները