Հետևեք մեզ։

ՀՀ իշխանությունը փորձում է պետությունը ներկայացնել որպես ժողովրդավարության ջատագով, իսկ ընդդիմությանը՝ ռուսական ազդեցության գործակալ․ Արթուր Խաչատրյան

15:14, 04 մայիս 2026
ՀՀ իշխանությունը փորձում է պետությունը ներկայացնել որպես ժողովրդավարության ջատագով, իսկ ընդդիմությանը՝ ռուսական ազդեցության գործակալ․ Արթուր Խաչատրյան

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ ենք անելու աչք չփակել Հայաստանում անթաքույց միահեծան բռնապետության հաստատմանը. այս մասին հայտնել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«ՀՀ-ում մենք այսօր ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, շինծու գործերով մարդկանց դատում են, անտրամաբանական մեղադրանքներով մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում, կալանավորում են»,- երթից առաջ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ իշխանության հետ փոխկապակցված անձինք ևս հանցանքներ են գործում, բայց նրանց դեմ նախաձեռնված քրեսական գործերին ընթացք չի տրվում։


Նրա խոսքով՝ իրականության հետ աղերս չունի այն, որ ՀՀ իշխանությունը փորձում է պետությունը ներկայացնել որպես ժողովրդավարության ջատագով, իսկ ընդդիմությանը՝ ռուսական ազդեցության գործակալ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները