Հետևեք մեզ։

Երևանում հանդիպել են Զելենսկին և Կոբախիձեն

16:18, 04 մայիս 2026
Երևանում հանդիպել են Զելենսկին և Կոբախիձեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ է վարել Վոլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

 

«Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ խոսվել է երկրների միջև հարաբերությունների մասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Զելենսկին մեկուկես տարի առաջ պատժամիջոցներ էր սահմանել Իրակլի Կոբախիձեի դեմ՝ նրան անվանելով այն իշխանության մաս, որը Վրաստանը հանձնում է Պուտինին։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները