Հետևեք մեզ։

Թագավորական ընտանիքը սակագների պատճառով իջեցրել է ջերմաստիճանը Բուքինգհեմյան պալատում․ անջատվել է Չարլզ III-ի ավազանի ջեռուցումը

14:12, 30 հունիս 2023
Թագավորական ընտանիքը սակագների պատճառով իջեցրել է ջերմաստիճանը Բուքինգհեմյան պալատում․ անջատվել է Չարլզ III-ի ավազանի ջեռուցումը

Արքայական ընտանիքը էներգակիրների գների պատճառով իջեցրել է ջերմաստիճանը Բուքինգհեմյան պալատում:

Այս մասին հայտնել է The Telegraph թերթը՝ վկայակոչելով թագավորական ֆինանսների մասին զեկույցը։ Անցած ձմռանը հյուրերը, անձնակազմը և ընտանիքը ապրել են 19 աստիճան ջերմաստիճանում: Դատարկ սենյակներում աշխատողները մի քանի աստիճանով իջեցրել են ջերմաստիճանը։ Խնայողությունները կապված էին էներգակիրների գների բարձրացման, պալատի վերակառուցման, ինչպես նաև Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորության ծախսերի հետ։ Եվ քանի որ թագավորը ծախսել է ավելի շատ, քան վաստակել է անցյալ տարի, ջեռուցումը պետք է «մինիմումի» հասցվեր, ինչպես նաև անջատվեր անձամբ Չարլզ III-ի ավազանի ջեռուցումը։

Ի դեպ, եւ դա այնքան էլ չօգնեց, ուստի թագավորական ընտանիքը ստիպված էր պահուստներից ստանալ ավելի քան 20 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Վերլուծական