Հետևեք մեզ։

Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի ընտրության հարցը

10:46, 05 մայիս 2026
Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի ընտրության հարցը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի ընտրության հարցը:

 

Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահն է 2020 թվականի հունիսի 13-ից։ Մինչև ԿԲ նախագահ նշանակվելը, Մարտին Գալստյանը 2018-2020 թվականներին եղել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ: Դրան նախորդած տարիներին՝ 2015-2018 թվականներին, գլխավորել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը: 2006-2015 թվականներին ղեկավարել է ՀՀ ԿԲ վիճակագրության վարչությունը՝ կարևոր դեր խաղալով վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծության համակարգերի զարգացման գործում: Մարտին Գալստյանը Կենտրոնական բանկում իր աշխատանքը սկսել է 1998 թվականին՝ որպես մասնագետ, ֆինանսական շուկաների վարչությունում։ Այնուհետև եղել է պորտֆելի ավագ կառավարիչ, 2004-2005 թվականներին՝ միջազգային պահուստների կառավարման բաժնի պետ, իսկ 2005-2006 թվականներին՝ տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները