Հետևեք մեզ։

Հայաստանն ու Եվրոպական միությունն ավելի մոտ են, քան երբևէ եղել են.  Ուրսուլա ֆոն դեր Լայեն

10:51, 05 մայիս 2026
Հայաստանն ու Եվրոպական միությունն ավելի մոտ են, քան երբևէ եղել են.  Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Հայաստանն ու Եվրոպական միությունն ավելի մոտ են, քան երբևէ եղել են, Երևանում այս մասին հայտարարեց Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանի խիզախության շնորհիվ դեպի Կենտրոնական Ասիա երթուղին բացվում է։

«Այս գագաթնաժողովում մենք դուրս ենք գալիս համագործակցության նոր մակարդակի, հատկապես նոր գործընկերության համատեքստում: Հայաստանն իսկապես կարճագույն ճանապարհն է Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի և Եվրոպայի միջև: Նախկինում պատերազմների և աշխարհաքաղաքական գործոնների պատճառով այս երթուղին փակ էր, բայց հիմա դուք փոխում եք իրավիճակը՝ շնորհիվ ձեր համարձակ ընտրության և եվրոպական ցանցերին ավելի մեծ ինտեգրման:

Դրա շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ նոր առևտրային ուղիների տարածաշրջանային կենտրոն, հատկապես կրիտիկական նշանակություն ունեցող հումքի ոլորտում: Եվրոպան պատրաստ է աջակցել ձեզ ինչպես ապրանքների և հումքի փոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքների հարցում, այնպես էլ տեղական էներգետիկ արտադրության և Կասպից ծովով էներգետիկ կապերի զարգացման, ինչպես նաև ձեր թվային ոլորտը եվրոպականին ինտեգրելու հարցում՝ հետագա աճի և զարգացման համար:

Եթե նայենք տարածաշրջանին՝ Ուկրաինայից մինչև Իրան, այն ամբողջությամբ ցնցված է պատերազմներից, մինչդեռ այստեղ՝ Հարավային Կովկասում, այլ պատմություն է ծավալվում: Նոր հակամարտությունների դարաշրջանում դուք բուժում եք հին վերքերը, և մենք ցանկանում ենք աջակցել ձեզ՝ ցույց տալով, որ խաղաղությունը տանում է դեպի բարգավաճում, և որ փոխկապակցվածությունը կարող է այստեղ խաղալ նույն դերը, ինչ 80 տարի առաջ ածխի և պողպատի միավորումը՝ Եվրոպական միության հիմքում: Հենց առևտրային կապերի հաստատումը հանգեցրեց նախկին թշնամիների հաշտեցմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչը բարգավաճում բերեց բոլորին: Այս պատմությունը ձեզ քաջ ծանոթ է»,- ասել է Լայենը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները