Բելառուսական կողմը հստակ տարբերակում է եղբայրական հայ ժողովրդին և նրա կարճատես իշխանության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի խոսնակի վերջին հայտարարությունները Բելառուսի «ոչ ինքնուրույնության» վերաբերյալ։
«Հայաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածին երկրի ծանր ներքին խնդիրներից շեղելու անհույս փորձ։ Երբ աղքատությունը գերազանցում է 40%-ը, աճում է գործազրկությունը, իսկ ամբողջ շրջաններ կանգ են առնում զարգացման մեջ, ամենահեշտը արտաքին թշնամի նշանակելն է և վիրավորական պիտակներ օգտագործելը։ Նման ցինիկ մոտեցումը միայն ափսոսանք է առաջացնում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ իրենք թույլ չեն տա Հայաստանը վերածել նահանգի և կառավարվել Բելառուսի նման: