Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքել է ԵՄ գագաթնաժողովը Բրյուսելում, նրա մամուլի ասուլիսը չեղարկվել է, նա պատրաստվում է կառավարության արթահերթ նիստին։
Նշենք, որ Ֆրանսիայում արդեն երեք օր է ցույցերը չեն դադարում, որոնք հաջորդել են 17-ամյա դեռահասի սպանությանը, ով հրաժարվել ենթարկվել ոստիկաններին և մեքենայով հեռացել էր։ Ոստիկանը կրակել էր նրա ուղղությամբ, ինչի հետևանքով պատանին մահացել է։ Ցույցները խաղաղ չեն անցնում․
Մի շարք քաղաքներում տեղակայված են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, ներգրավված են զրահատեխնիկա, ուղղաթիռներ։ Ուրբաթ գիշեր ձերբակալվել է ավելի քան 600 իրավախախտ: