Հետևեք մեզ։

Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին․ Մակրոն

13:46, 05 մայիս 2026
Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին․ Մակրոն

Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին․ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Երևանում։

«Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև։ Հարավային Կովկասում կան հնարավորություններ լինել խաչմերուկ, դրա համար պետք է բացել սահմանները։

Այս տարածաշրջանը երկար ժամանակ հերմետիկ փակ է եղել և պետք է կոտրել կողպեքները, որոնք մոտ ժողովուրդներին դարձնում են հեռավոր հարևաններ»,-նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները