Հետևեք մեզ։

Ես ցուցաբերում եմ աջակցություն գործընկերոջը, որին վստահում եմ 8 տարի, կան նաև այլ միջամտություններ՝ օտարերկրյա գործակալների միջոցով Մոսկվայի պատվերով․ Մակրոն

16:10, 05 մայիս 2026
Ես ցուցաբերում եմ աջակցություն գործընկերոջը, որին վստահում եմ 8 տարի, կան նաև այլ միջամտություններ՝ օտարերկրյա գործակալների միջոցով Մոսկվայի պատվերով․ Մակրոն

ՀՀ նախագահական նստավայրում Փաշինյան-Մակրոն համատեղ ճեպազրույցի ժամանակ օտարերկրյա լրագրողը հետաքրքրվեց՝ երբ Ֆրանսիայի նախագահը խոսում է Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին, արդյոք Մակրոնի ցուցաբերած աջակցությունը նույնպես օտարերկրյա միջամտությու՞ն չէ։

 

«Պետք է հասկանալ, թե որոնք են միջամտությունները․ այն քայլերը, որոնք փորձում են մանիպուլյացնել ժողովրդին ժողովրդավարական երկրում։ Ես ցուցաբերում եմ աջակցություն այն գործընկերոջը, որին վստահում եմ ավելի քան 8 տարի, անում եմ այն, ինչ արել եմ Մայա Սանդուին աջակցելով, որը դիմակայում էր ոչ եվրոպական ընտրությանը։ Սա բաց երեսով միջամտություն է»,- կատարվողը բացահայտ մոլդովական սցենարի հետ համեմատեց նա` միաժամանակ ընդգծելով, թե սա «աջակցություն չէ»։

«Բայց դա նույնը չէ, ինչ տեղեկատվական մանիպուլյացիան՝ փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Տարբերությունը սրանում է։ Բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են։ Եվ հակառակ դրան՝ կան այլ միջամտություններ՝ օտարերկրյա գործակալների միջոցով Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես չեմ կեղծում»,-ասաց Ֆրանսիայի առաջնորդը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները