Հետևեք մեզ։

Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Բարգուշատի թունելի կառուցման մասին համաձայնագիրը

17:14, 05 մայիս 2026
Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Բարգուշատի թունելի կառուցման մասին համաձայնագիրը

Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Բագուշատի թունելի կառուցման մասին համաձայնագիրը։ Այդ մասին այսօր՝ մայիսի 5-ին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև մի շարք համաձայնագրերի ստորագրումից հետո, Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում, հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ սա նոր փուլ է ոչ միայն Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման, այլև Հայաստանում ճանապարհաշինության որակի նոր չափանիշների հաստատման համար։

«Երբ մենք նախագահ Մակրոնի հետ առաջին անգամ քննարկում էինք այս թեման, ես նրան պատմում էի մեր մոտիվացիայի մասին։ Մենք մշտապես խոսում ենք տարբեր ոլորտներում եվրոպական չափանիշների ներդրման անհրաժեշտության մասին, սակայն մեզ պետք են ընկերություններ, որոնք ունեն այդ չափանիշները ներդնելու համապատասխան գիտելիքներ և հմտություններ։ Եվ այս դեպքում ֆրանսիական շինարարական ընկերությունների ներգրավումը ճանապարհի այս հատվածի կառուցման մեջ, որոնք, իրենց հերթին, կներգրավեն տեղական կապալառուների, լուրջ հնարավորություններ կստեղծի այդ չափանիշները Հայաստանի տնտեսության մեջ ներդնելու համար», — ասել է նա՝ հավելելով, որ դա հնարավոր է դարձել նախագահ Էմանուել Մակրոնի անձնական մասնակցության շնորհիվ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները