Հետևեք մեզ։

Շնորհակալություն հանուն մեր ազգային շահերի անհանգստանալու համար, բայց դուք դա չպետք է անեք․ Լավրովը՝ Reuters-ի լրագրողին

14:56, 30 հունիս 2023
Շնորհակալություն հանուն մեր ազգային շահերի անհանգստանալու համար, բայց դուք դա չպետք է անեք․ Լավրովը՝ Reuters-ի լրագրողին

Արևմուտքը չպետք է անհանգստանա Ռուսաստանի ազգային շահերի համար, Ռուսաստանը բոլոր դժվարություններից ավելի ուժեղ է դուրս եկել։ Այս մասին ուրբաթ օրը կայացած առցանց ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Շնորհակալություն հանուն մեր ազգային շահերի անհանգստանալու համար, բայց դուք դա չպետք է անեք»,- ասել է դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը՝ պատասխանելով Reuters-ի լրագրողի հարցին։ Խոսելով Ռուսաստանի Դաշնությունում ապստամբության փորձի մասին՝ Լավրովը նշել է, որ «Ռուսաստանը ցանկացած փորձանքից միշտ ավելի ուժեղ է դուրս եկել։ Այդպես կլինի նաև այս անգամ»,- ընդգծել է նա։

Միաժամանակ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ապստամբության փորձը դժվար թե ավելին կարելի է կոչել, քան «փորձանք»։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հիշեցրել է, թե ինչպես անցյալ շաբաթ օրը որոշ արևմտյան պաշտոնյաներ, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնությունում ներքաղաքական իրավիճակը, ասել են, որ «ռուսական իշխանության ճակատը ճաք է տվել», և որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում Ուկրաինայի հետ կապված։ Այսպիսով, ինչպես նշել է Լավրովը, արևմտյան ներկայացուցիչները հասկացել են, որ իրենք են պայքարում Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ ոչ թե Ուկրաինան։


Լավրովը հիշեցրել է նաև Եվրամիության արտաքին ծառայության ղեկավար Բորելի խոսքերը, ով ասել էր, որ Արևմուտքը ճիշտ է անում՝ զինելով Ուկրաինային, և կոչ էր արել ավելացնել Կիևին զենքի մատակարարումները։ «Սա անուղղակի, բայց շատ հստակ, բացահայտ ճանաչում է, թե ով ում դեմ է կռվում»,- մատնանշել է ՌԴ արտգործնախարարը։