Եթե «Հայաստան» դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է «Հայաստան» դաշինքի առաջարկները գա իշխանության և անի այն, ինչ խոստանում է, լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին հարցին, թե ինքն է զեկուցել վարչապետին, որ սեպտեմբերին կարող է պատրերազմ լինել։
«Վարչապետի ասածը շատ տրամաբանական է, որ եթե ընդդիմադիրները կասկածի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, ապա դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է»,-նշեց նա։