Այս նախագծով մենք արգելում ենք խաղալ օնլայն կազինոներում այն քաղաքացիներին, ովքեր հանդիսանում են նպաստառու, թոշակառու և եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է, գտնվում են սնանկության վարույթում, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորման որևէ ծրագրից, օրինակ, եկամտահարկի հետ վերադարձից. ԱԺ-ում իր հեղինակած Խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ այս սահմանափակումներով մենք 100 հազարավոր քաղաքացիների փրկում ենք չարիքի ճիրաններից և կանխորոշված կործանումից։ Նա նաև նշեց, որ առաջարկվում է՝ բոլոր օնլայն կազինոների հավելվածներում և կայքերում լինի ինքնաարգելափակման կոճակը, որով օգտատերը 5 տարով կարգելափակի իր խաղային գործունեություն։