Հետևեք մեզ։

Բելառուսի կառավարման օրինակը ինձ համար անընդունել է և ի վերջո Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում մեր հարաբերությունները․ Ալեն Սիմոնյան

11:59, 06 մայիս 2026
Բելառուսի կառավարման օրինակը ինձ համար անընդունել է և ի վերջո Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում մեր հարաբերությունները․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի նկատմամբ, ՀԱՊԿ-ում գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները. այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդարադառնալով Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարությանը։

«Քաղաքական կուրսն ամեն պետության ընտրության հարց է։ ՀՀ-ի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են, ամեն պետություն իր օրինակն է ընտրում։ Մենք ընտրել ենք ՀՀ ժողովրդավարեցման ճանապարհը, իրենք՝ մի քիչ այլ ճանապարհ»,-նշել է նա։

Նա կրկին շեշետել է, որ Բելառուսի կառավարման օրինակը ինձ համար անընդունել է։

Հիշեցնենք՝ մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ է կանչվել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը, ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Հայ դիվանագետին հայտնվել է վճռական բողոք և հանձնվել է համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ», - նշվում է Բելառուսի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները