Հետևեք մեզ։

Մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք. Արցախի նախագահ. «Սիվիլնեթ»

15:28, 30 հունիս 2023
Մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք. Արցախի նախագահ. «Սիվիլնեթ»

Հունիսի 29-ին հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Օրակարգի առաջին հարցն Արցախի նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն էր: Նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին ու բանակցային գործընթացին: ՍիվիլՆեթը ներկա էր նիստին և գրի է առելպատգամավորների ու նախագահի հարցուպատասխանի ժամանակ հնչած առավել կարևոր մտքերը։

Պատասխանելով Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանի հարցին՝ Հարությունյանն ասաց, որ սահմանում հիմա հարաբերական կայուն է։ Հարությունյանը նաև նշեց, որ հունիսի 28-ին չեն գնացել լարվածության բարձրացման, ինչի համար բազմաթիվ պատճառներ կան․

 

«Եթե լինի առանձին հանդիպում, ես կներակայացնեմ։ Թե ինչ է սպասվում, կներակայացնեմ, մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք։ Մենք պետք է հասկանանք, որ՝ այո, մենք ունենք խնդիրներ, այդ խնդիրների հետևանքով կրելու եք զրկանքներ։ Բայց պետք է հաղաթահարենք, նորից ուզում եմ հայտարարել։ Ավելի ծանր ժամանակներ ենք հաղթահարել և կախված է լինելու, թե ինչպիսինն է լինելու մեր դիմադրողականության աստիճանը»։