ՀՀ կրթական հաստատություններում, եթե բացահայտվեն նախընտրական քարոզչության դեպքեր, օրենքի ամբողջ խստությամբ կլինի պատիժ, ԱԺ–ում խոստացավ նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով այն տեղեկությանը, որ Արարատի մարզի դպրոցներից մեկում նախընտրական քարոզչության խախտում է եղել։
«Քանի որ առաջիկա օրերին մեկնարկելու է պաշտոնական քարոզարշավը, ես ևս մեկ անգամ զգուշացնում եմ, ոչ թե հորդորում, այլ զգուշացնում եմ ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր քաղաքացիներին` «Հանրակրթության մասին» օրենսդրության խախտման որևէ պարագայում օրենքը գործելու է ամբողջ խստությամբ»,– ընդգծեց նա։