Հետևեք մեզ։

Գլուխ չենք գովում, բերան ծռում ու փորձում լավը թվալ, գործ ենք անում ու այդ գործի հետևանքն այն է, որ Ադրբեջանի բանտերում հաստատված 19 հոգի են մնացել․ Ալեն Սիմոնյան

13:39, 06 մայիս 2026
Գլուխ չենք գովում,  բերան ծռում ու փորձում լավը թվալ, գործ ենք անում ու այդ գործի հետևանքն այն է, որ Ադրբեջանի բանտերում հաստատված 19 հոգի են մնացել․ Ալեն Սիմոնյան

Գլուխ չենք գովում, բերան չենք ծռում, գործ ենք անում, թողեք այդ 19 տղուն էլ հետ բերենք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիներին:

«200 գերիներից մնացել է 19 հոգի,  թողեք էդ մարդկանց հետ բերենք, ոնց-որ բերում ենք: Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, ով ամեն տարի ինչ-որ գործողության հետևանքով մարդ է վերադարձնում ՀՀ:

Մենք գլուխ չենք գովում, ինչ-որ մեկին բերան ծռում ու փորձում լավը թվալ, կամ քաղաքականության մեջ տղամարդ խաղում, մենք գործ ենք անում ու այդ գործի հետևանքն այն է, որ Ադրբեջանի բանտերում հաստատված 19 հոգի են մնացել»,- նշել է Սիմոնյանը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները