Սփյուռքում շատերը պատմական Հայաստանն են ցանկանում, բայց մենք իրական Հայաստանում ենք ապրում․ «Երևանյան երկխոսության» շրջանակներում պանելային քննարկմանը հայտարարել է Միրզոյանը։
«Մենք մեծ հայկական սփյուռք ունենք և դա կարևոր գործիք է, բայց պետք է հասկանանք, որ նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են ու իրենց տեսակետները կարող են չհամընկնել միմյանց հետ։ Սփյուռքի մի զգալի հատվածը Հայոց ցեղասպանության վերապրողների սերունդներն են։ Շատերը ցանկանում են ավելի մեծ Հայաստան տեսնել, մի Հայաստան, որը գոյություն է ունեցել, փառահեղ ու հարուստ անցյալ է ունեցել։ Այսօր դա երազ է, իրական Հայաստանը չէ»,- «հայտարարել է Միրզոյանը։
Սփյուռքում շատերը ցանկանում են ավելի մեծ Հայաստան տեսնել, մի Հայաստան, որը գոյություն է ունեցել, այսօր դա երազ է․ Միրզոյան
14:34, 06 մայիս 2026