Մակրոնը վիրավորանք հասցրեց հայ ժողովրդին՝ ասելով, որ ՀՀ-ն ՌԴ-ի արբանյակն է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Հայաստանի անկախության տարիները թեկուզ մեկը թեկուզ երկուսը արբանյակի տարիներ անվանել, դա մտածողություն է, որը մեր ժողովուրդը չի ունեցել։ Ես ցավում եմ, որ Ֆրանսիայի նախագահը այդպիսի հայտարարություններ է անում, և ճիշտն ասած ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը չի, որ պիտի հերքի կամ հաստատի Մակրոնին։ Իր բոլոր նախորդները պետական ամենաբարձր այցերով եղել են Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց նա։
Վարդանյանն ընդգծեց, որ գուցե իրենք՝ ներկայիս իշխանությունը, այո, ծնկած են․ «Բայց ի՞նչ կապ ունի դա մեր պետության հետ, ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը 2018-ից առաջ էր իր շահերը պաշտպանում տարածքային ամբողջականությունից մինչև իր քաղաքացիների շահերը, թե՞ 2018-ից հետո է դա պաշտպանում»,- ասաց նա: