Հետևեք մեզ։

Անցած տարի ՀՀ քաղաքացիներն օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար․ ո՞ր քաղաքական գործիչն է սրա հովանավորը. Նարեկ Կարապետյան

10:25, 07 մայիս 2026
Անցած տարի ՀՀ քաղաքացիներն օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար․ ո՞ր քաղաքական գործիչն է սրա հովանավորը. Նարեկ Կարապետյան

Մինչ մենք մտածում ենք ինչպես վերջապես հաղթահարենք աղքատությունը. գիտե՞ք աշխարհում ամենաշատ կազինո խաղացողները որ երկրի քաղաքացիներն են, հարց է հնչեցրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա շարունակել է․ «Անցած տարի Հայաստանի քաղաքացիներն օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար։

Իսկ ո՞ր քաղաքական գործիչն է սրա հովանավորը։ Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ տարօրինակ բախտի բերմամբ ԱԺ նախագահ դարձա՛ծը։

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները