Հետևեք մեզ։

Հետաքրքիր է, թե ինչ են քննարկում ՀՀ գլխավոր դատախազը, ԱԳ նախարարը միջազգային քրեական դատարանի նախագահի հետ, եթե Հայաստանը չի ցանկանում դիմել ՄՔԴ-ին՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հարցով. Բեգլարյան

12:43, 07 մայիս 2026
Հետաքրքիր է, թե ինչ են քննարկում ՀՀ գլխավոր դատախազը, ԱԳ նախարարը միջազգային քրեական դատարանի նախագահի հետ, եթե Հայաստանը չի ցանկանում դիմել ՄՔԴ-ին՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հարցով. Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է.

«Հետաքրքիր է, թե ինչու են ՀՀ պաշտոնյաները (գլխավոր դատախազ, արտգործ նախարար) ընդունում Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն և ինչ հարցեր են քննարկում նրա հետ, եթե Հայաստանը չի ցանկանում դիմել ՄՔԴ-ին՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցած ադրբեջանական ոճրագործությունների հարցերով: Ավելին, նույնիսկ խանգարում են այլ երկրներին պետական դիմում (state referral) ներկայացնել ՄՔԴ-ին այդ հարցերով:


Վերջում պարզվելու է, որ Գազայի կամ Ուկրաինայի հարցերով Հայաստանը դիմում է ՄՔԴ-ին՝ հանուն հեռավոր խաղաղության ու ցեղասպանությունների կանխարգելման, քանի որ մեր տարածաշրջանը ամենանվտանգն ու ամենախաղաղն է, իսկ ՀՀ գործող իշխանությունները՝ ամենարդարն ու ամենամարդասերը»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները