Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակից չէ։
Կառավարության ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի Երևան այցի և դրա վերաբերյալ հնչող քննադատությունների մասին հարցին։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում էլ այդ թեմայով արել եմ հայտարարություններ։ Մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել, և ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի հետ»,- ասել է Փաշինյանը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևան էր այցելել մայիսի 4-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։