Հետևեք մեզ։

Փաշինյանն ամեն ինչ հանձնելով՝ իրեն մնացել է ընդամենը մեկ բան վաճառել եվրոպացիներին՝ հակառուսական քաղաքականությունը․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին

14:23, 07 մայիս 2026
Փաշինյանն ամեն ինչ հանձնելով՝ իրեն մնացել է ընդամենը մեկ բան վաճառել եվրոպացիներին՝ հակառուսական քաղաքականությունը․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին

«Դա մեր իշխանության կողմից հիմարություն էր իր դաշնակցի, սրիկայություն՝ հայ ժողովրդի նկատմամբ։Եվրոպացիները Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանն իրեն մաստերկլաս տա, թե ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները։ Փաշինյանն ամեն ինչ հանձնելով՝ իրեն մնացել է ընդամենը մեկ բան վաճառել եվրոպացիներին՝ հակառուսական քաղաքականությունը, ինչը եվրոպացիք շատ հաճույքով կգնեն իրենից», ասուլիսի ժամանակ ասաց Սամվել Կարապետյանը։

 

Լրագրողների մեկը նաև հետաքրքրվեց, թե արդյոք իշխանության գալուց հետո չեղարկելու է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, Կարապետյանը կրկնեց ավելի վաղ արած հայտարարությունը՝ չի պատրաստվում պետական մակարդակով ընդունված որևէ օրենք չեղարկել, բայց ևս վստահ է, որ ԵՄ-ում մեզ չեն սպասում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները