Հետևեք մեզ։

Փաշինյանը հայտարարել է, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին

14:49, 07 մայիս 2026
Փաշինյանը հայտարարել է, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին

Նիկոլ Փաշինյանն անդարադարձել է Սամվել Կարապետյանի՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ մտքին։

Նա նշել է, որ դատի է տալու նրան և բառի իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է «կերցնելու»։

Հիշեցնենք՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ Սամվել Կարապետյանն ասել էր․

«Ուզում եմ գաղտնիք բացել. վարչապետն անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, այնտեղի ռեստորանում սունկ է փորձել, որը մարդու մոտ «հալյուցինացիա» է առաջացնում։ Դուրը եկել էր և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան։

Ինքը կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կամ ԱԺ ամբիոն բարձրանալուց առաջ անպայման օգտագործում է էդ սնկերից, ինչ երազ տեսնում է, կարող է ամբիոնից «դուրս տալ»։

 

։

Վերլուծական

Ամենաընթերցվածները