Հետևեք մեզ։

Ես ասացի՝ ինֆորմացիա ունեմ՝ Փաշինյանը սունկ է կերել, չասացի, որ դա հաստատ է. եթե ինձ դատի է տալու իմ տպավորությունների համար, դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյան

16:43, 07 մայիս 2026
Ես ասացի՝ ինֆորմացիա ունեմ՝ Փաշինյանը սունկ է կերել, չասացի, որ դա հաստատ է. եթե ինձ դատի է տալու իմ տպավորությունների համար, դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյան

Ես ասացի՝ ինֆորմացիա ունեմ, որ Փաշինյանը սունկ է կերել, չասացի, որ դա հաստատ է։ Եթե ինձ դատի է տալու իմ տպավորությունների համար, դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ, այս մասին ասաց Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Կարապետյանին դատի է տալու։

Կարապետյանն ասուլիսի ընթացքում ասել էր․ «Ուզում եմ գաղտնիք բացել. վարչապետն անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, այնտեղի ռեստորանում սունկ է փորձել, որը մարդու մոտ «հալյուցինացիա» է առաջացնում։ Դուրը եկել էր, և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան։ Ինքը կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կամ ԱԺ ամբիոն բարձրանալուց առաջ անպայման օգտագործում է էդ սնկերից, ինչ երազ տեսնում է, կարող է ամբիոնից «դուրս տալ»»։

«Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին: Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի»,-քիչ առաջ էլ նման հայտարարություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները