Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Վարչապետի արձակուրդ մեկնելու նախօրեին նախագահը հաջողություններ է մաղթել կառավարությանը և վարչապետին՝ առաջիկա ընտրությունների կազմակերպման և անցկացման կարևոր ու պատասխանատու գործում։ Նախագահը հույս է հայտնել, որ կառավարությունն ու համապատասխան մարմինները բոլոր ջանքերը կգործադրեն՝ ապահովելու թափանցիկ, ազատ և ժողովրդավարության սկզբունքներին ու պահանջներին համահունչ ընտրությունների անցկացումը։
Վահագն Խաչատուրյանը հաջողություններ է մաղթել նաև վարչապետի գլխավորած քաղաքական ուժին, ինչպես նաև ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերին, որոնք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակում ակնկալում են ստանալ Հայաստանի քաղաքացիների վստահության քվեն։
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Փաշինյանի հետ
21:50, 07 մայիս 2026