Սունկ կերե՞լ է, թե՞ չի կերել․ պետք է ուսումնասիրենք, քարոզարշավի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Դատարանը պետք է ուսումնասիրի։ Ինձ թվում է՝ բաց դատ պետք է լինի, դատարանը ուսումնասիրի՝ սունկ կերե՞լ է, թե՞ չէ, 1 տոննա՞, թե՞ ինչքան է կերել և որ պահերին է սունկ կերած եղել»,-ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք՝ երեկ ասուլիսի ընթացքում «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ Փաշինյանը Չինաստանում սունկ է կերել, որը հալուցինացիաներ է առաջացնում։
Փաշինյանն էլ արձագանքել էր ու հայտնել, որ նման արտահայտության համար Կարապետյանի դեմ դատական հայց է ներկայացնելու։