Հետևեք մեզ։

Ժամանակն է, որ իրական պատմություններ գրվեն և իրականացվեն փողոցներում, ոչ թե նոր բեմադրություններ արվեն. Նարեկ Մալյան

17:56, 30 հունիս 2023
Ժամանակն է, որ իրական պատմություններ գրվեն և իրականացվեն փողոցներում, ոչ թե նոր բեմադրություններ արվեն. Նարեկ Մալյան

Ինձ համար, անկեղծ ասեմ, անակնկալ էր, ես նախապատրաստվել էի բավականին լուրջ պայքարի, գրքեր էի մի կողմ դրել, որոնք պետք է կարդայի ազատազրկման վայրում, բայց չեղավ։ Այս մասին այսօր իրեն արդարացնող դատավաճռի հրապարակումից հետո դատարանի բակում հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

Նա նշեց, որ այս ամենով ոչ մի բան չի ավարտվում, հակառակը՝ սկսվում է, և կարծում է՝ շատ շուտով քաղաքական առումով որոշակի անակնկալներ կլինեն։

Ինչ վերաբերում է իր բեմադրությունները շարունակելուն, Մալյանը նշեց․ «Ես կարծում եմ՝ ոչ թե ժամանակն է, որ նոր բեմադրություններ բեմադրվեն, այլ իրական պատմություններ գրվեն և իրականացվեն փողոցներում։ Եթե դուք ուշադիր եղաք, սա այն օրինակն է, որ երբ դու պայքարում ես, միայն պայքարի ժամանակ այս իշխանությունները կարող են ընկրկել։ Այսինքն, երբ գնում ես ինչ-որ պայմանավորվածությունների, ինչ-որ զղջումներ ես անում և այլն, քո պայքարից հետ ես կանգնում, էդ ժամանակ էդ մարդուն, որը պայքարի կոչ է արել և պայքարի կիզակետում է, էդ մարդուն ուղղակի խժռում են։ Սա թող օրինակ լինի բոլոր մնացած էն ընդդիմադիրներին, ովքեր էսպես կիսատ-պռատ պայքարներով մեկ էլ տեսնում ես՝ հայտնվում են ազատազրկման վայրերում»։

Հիշեցնենք, Նարեկ Մալյանին մեղադրում էին «Դիմադրության» շարժման օրերին Բաղրամյան պողոտայում «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» անունը ստացած ֆուտուրիստական պերֆորմանսը բեմադրելու համար։

Վերլուծական